Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ սիրիական կարգավորման հարցում. Լավրով


18:08 , 29 ապրիլ, 2017
  Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ սիրիական կարգավորման հարցում. ԼավրովYerkir.am-ը գրում է.
 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ սիրիական կարգավորման հարցում. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների ժամանակ:
 Լավրովը նշել է, որ Հորդանանի թագավորից բազմիս լսել են, որ սիրիական կարգավորման հարցում միջազգային հանրության գործողությունների արդյունավետության համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը:

«Հավաստիացնում եմ, որ մենք պատրաստ ենք դրան: Ակնկալում ենք, որ Վաշինգտոնը նույնպես նման դիրքորոշում կունենա»,- ասել է Լավրովը: