17:18 , 29 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը միևնույն ժամանակ գիտակցում է, որ ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման թիրախ չէ։
«Մյուս կողմից` տեխնիկան տեխնիկա է, և մեր զինվորները անում են իրենցից կախված ամեն բան, որպեսզի ոչ սովորական իրավիճակում թույլ չտան, որ հրթիռները պատահմամբ ընկնեն Ռուսաստանի տարածք»,- ասել է նա: