20:15 , 29 ապրիլ, 2017Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի աջակցությամբ լուսանկարիչ Պրոկուդին Գորսկին 1905-1915 թվականներին ճամփորդում էր ողջ Ցարական Ռուսաստանով մեկ և լուսանկարում տարբեր ազգերի առօրյա կյանքը` այդ թվում նաև՝ հայերի:
Գորսկին հատուկ ֆոտոխցիկով երեք սև ու սպիտակ լուսանկար էր անում, ապա կարմիր, կանաչ ու կապույտ ֆիլտրերով միացնում իրար, ինչի շնորհիվ լուսանկարի գույները իրականին շատ մոտ էին լինում:
Լուսանկարների բարձր որակը շատերի մոտ անգամ կասկածներ է առաջացնում, որ դրանք արվել են ավելի քան 100 տարի առաջ՝ ավելի վաղ, քան ռուսական հեղափոխությունն ու Առաջին աշխարհամարտը:

Ազգային տարազով հայուհին՝ Արդվինի (այժմյան Թուրքիայի) բլուրներից մեկի լանջերին

Արդվինի տեսարանը Սվետ կոչվող քաղաքից, այժմյան Թուրքիա

Թիֆլիսի տեսարանը Սուրբ Դավիթ եկեղեցուց

Ծեր վրացուհին

Դաղստանցի կանայք

Հրեա երեխաներն իրենց ուսուցչի հետ, Սամարկանդ, այժմյան Ուզբեկստան

Փուդրա կոչվող հագուստով սարթուհին, Սամարկանդ, Ուզբեկստան: Մինչ 1917-ի ռուսական հեղափոխությունը Ղազախստանում ապրող մարդկանց անվանում էին սարթեր

Ուզբեկ ջրկիրը, Սամարկանդ

Ռուս երեխաները՝ եկեղեցու լանջին հանգստանալիս

Գյուղացի տղան, Ռուսաստան

Ղըրղըզ աշխատավորները Սիրդարյայի «սովյալ տափաստան» կոչվող մասում, որի մի մասն այժմ գտնվում է Ուզբեկստանում, մյուս մասը՝ Ղազախստանում:

Սուխումի, Աբխազիա. տեսարան Չերնիավյան լեռներից

Ուզբեկստանի Թիլիա-Քարի մզկիթի դատարանի դիմաց նստած տղան