15:36 , 29 ապրիլ, 2017Tert.am-ը գրում է.
![]()
Tert.am-ը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շուրջ զրուցել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ: Քաղաքագետը շեշտեց, որ քննարկման հիմնական թիրախավորումը եղել է շփման գծում վստահության մեխանիզմներ ներդրումն: Նրա խոսքով՝ այս պահին բանականությունների վերսկսման մասին խոսելը դեռևս վաղ է:
- Պարո՛ն Միանասյան, երեկ Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը մեսիջներ էր պարունակում՝ հաշվի առնելով այն, որ քննարկվել է նաև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո նշված վստահության մեխանիզմների ներդրման հարցը:
- Այն հայտարարությունները, որոնք հայտնվել է ՀՀ և ՌԴ պաշտոնական տեղեկատվության մեջ, ադրբեջանական մամուլում այլ կերպ է մատուցվել: Խնդիրն այն է, որ հանդիպման ժամանակ առանձնահատուկ շեշտվել էր Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո նշված վստահության մեխանիզմների ստեղծումը, դրան ուղղված գործընթացների շարունակությունը: Գիտեք, որ Ադրբեջանը, չնայած Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների իր նախնական համաձայնության, շուտ հրաժարվեց իր նախնական որոշումից: Այս պահին հստակ պաշտոնական տեղեկատվություն կարող ենք համարել, որ հանդիպմանը քննարկվել է վստահության մեխանիզմների ներդրման հարցը, իսկ Մամեդյարովը, լինելով Ադրբեջանի արտգործնախարար, համաձայնություն է տվել: Սրա հետ մեկտեղ մենք պետք է իրատես լինենք՝ հասկանալով, որ թեև Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնել է, ցավոք սրտի, չի նշանակում, թե մոտ ժամանակներս կունենանք դրա իրագործումը, որովհետև Ադրբեջանի նախորդ քայլերն այլ փորձի մասին են հուշում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ