15:29 , 29 ապրիլ, 2017
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթին:
Դեսպանն իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել և գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին: