14:36 , 29 ապրիլ, 2017Newmag.am-ը գրում է.

Դեռ 100 տարի առաջ էին բժիշկները ախտորոշել «մահ վշտից», որը տարածված էր և հարցեր չէր առաջացնում։ Հիմա շատերը մոռացել են, որ ուժեղ վիշտը ունակ է սպանելու կարճ ժամանակում։ Տխրությունը և ուրախությունը մեր կյանքի անբաժան մասն են։ Բայց խորը նստած, չասված, քայքայող թախիծը կամ վիրավորվածությունը մեր կյանքում մեծ տեղ են զբաղեցնում, ստիպում են մտածել դրդապատճառների մասին, «շնչել» միայն դրա համար։
Լիարժեք կյանքով ապրելու և երջանիկ լինելու համար պետք է բաց թողնել մշտական տխրության պատճառը։ Ինչ եղել է, արդեն անցյալում է, կյանքը պետք է շարունակվի։
Նկատե՞լ եք, որ ուժեղ վիճաբանության ժամանակ ստամոքսը սեղմվում է, լեզվի վրա դառնավուն համ է հայտնվում։ Պատճառն այն է, որ զայրույթը նման է պայթուցիկ սարքի, ծվեն-ծվեն է անում չակրայի էներգիան, որը պատասխանատու է կամքի և հանգստության համար։ Այն գտնվում է որովայնի հատվածում։ Զայրույթի կործանարար էներգիան պայթելուց հետո ծանրանում և տարածվում է որովայնի հատվածում՝ ստեղծելով էներգետիկ բլոկ։ Վաղ թե ուշ առաջացնում է լյարդի հիվանդություն։
Էներգետիկ և ֆիզիկական առողջության պահպանման համար անհրաժեշտ է ազատվել զայրույթից և ստեղծել ներքին ներդաշնակություն։
Նախանձելով ուրիշներին մտածում ենք․ «Ի՜նչ բախտ ունի։ Ես էլ կցանկանայի»։ Այն ինչ ցանկանում եք՝ տիեզերքը տալիս է։ Սակայն նախանձի դեպքում տիեզերքն ընկալում է նաև ձեր մեջ եղած ամբողջ չարությունը, որը հետագայում արտահայտվում է բազմաթիվ հիվանդություններով։ Առաջին հերթին հիվանդանում են կենսաբանական ֆիլտրերը․ լյարդը և երիկամները։
Եզրակացությունն ինքնըստինքյան գալիս է․ մի նախանձեք։ Քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի դժվարությամբ և կորուստներով է մարդը հասել հաջողության և երջանկության։ Սրտանց ուրախությունը ուրիշի համար կօգնի կիսել նրա հետ երջանկության էներգիան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ