Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդու առաջին լուսանկարները, Հռիփսիմեի ծանր հղիությունն ու իրականացած երազանքը (Photo)


13:59 , 29 ապրիլ, 2017
Tert.am Life-ը գրում է.
Դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը մարտի 15-ին կրկին ծնողներ դարձան։ Զույգը քառասունք էր պահում երեխայի համար և մինչ այս չի հրապարակել փոքրիկի նկարները։ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում Գրիգորի և Հռիփսիմեի փոքրիկի առաջին լուսանկարները և անկեղծ հարցազրույց Հռիփսիմեի հետ։
 
Երջանիկ մայրիկի ուրախությունն արտահայտվում է նրա աչքերի փայլով, ձայնի խաղաղությամբ։ Երգչուհին նշում է, որ միշտ երջանիկ է եղել ամուսնու կողքին, որդու հետ, սակայն հիմա իրականացել է իրենց վաղեմի երազանքը՝ չնայած բարդություններին` իրենց ընտանիքում կրկին լսվեց մանկան ճիչը։
 
–Հռիփսիմե, երկրորդ երեխայի ծննդի ժամանակ լիարժեք գիտակցում ես` ինչ է քեզ սպասվում։ Ռոբերտոյի ծնունդը շատ սպասված էր ձեր ընտանիքում։ Այս անգամ զգացողություններն ա՞յլ էին։
 
–Ալբերտոյից հետո մենք 8 տարի երեխա չունեցանք, բայց  շատ էինք ուզում։ Ռոբերտոն շատ սպասված էր։ Իսկապես հրաշք է, ուրիշ երջանկություն։ Ամեն ինչը հաճույքով վայելում ենք` տակդիր փոխելուց մինչև երեխային լողացնելն ու քնացնելը։
 
Գոքորն ասում է` կարծես երազում լինեմ։ Գժի պես սիրում է երեխաներին, ասում է` իմ երջանկություններն են։ Հիմա լիարժեք վայելում ենք երեխաների  ներկայությունը։
 
 
–Այս տարիների ընթացքում շատ էիք ուզում նորից երեխա ունենալ, սակայն ինչ–ինչ խնդիրներ կային։ Նույնիսկ երեխա կորցրեցիք, ինչը սթրեսային էր թե՛ քո, թե՛ Գրիգորի համար։ Այդ ամենից հետո ի՞նչ է նշանակում այս երջանկությունը։
 
–Մեզ շատերն ասում են` չէի՞ք ուզում աղջիկ ունենալ, սակայն մեզ համար սեռը, իրոք, նշանակություն չուներ։ Այս ընթացքում եղավ դեպք, երբ կյանքս հազիվ փրկեցին, երեխային կորցրեցի։
 
Երբ իմացա հղիությանս մասին, միակ վախս այն էր, որ երեխաս առողջ լինի։ Ես շատ դժվարությամբ ունեցա Ռոբերտոյին։ Հղիության ընթացքում ամեն ամիս հիվանդանոց եմ պառկել։ Ինքը ժամանակից շուտ ծնվեց։ Դրա համար ինձ համար ավելի կարևոր էր, որ երեխան առողջ լիներ և ծնվեր, քան սեռը։
 
–Հետծննդաբերական բարդություններ եղե՞լ են։
 
–Չէ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Երեխան շուտ ծնվեց, սակայն ակվարիումում պահելու կարիք չեղավ։ Ռոբերտոն մեծացավ ձեռքերիս մեջ` առանց որևէ խնդրի։ 5 օր անց դուրս գրվեցի հիվանդանոցից։ Երբ Ռոբերտոն ծնվեց, շատ պուճուր էր, չէինք պատկերացնում` ինչպես կարելի է գրկել։ 2 կգ 300 գրամից սարքել ենք մարդուկ։)
 
 
–Հետաքրքիր է` շատերը կարծում են, եթե ընտանիքում մի երեխա երկրորդ երեխայի համար այլևս այդքան չեն պայքարում`խնդիրներ ունենալու դեպքում։
 
–Մեզ մոտ այդպես չէր։ Ես գժվում էի։ Երկուսս էլ երեխաների հիվանդ ենք ու շատ էինք ուզում էլի երեխաներ ունենալ։ Ես տարբեր երազանքներ եմ ունեցել, փառք Աստծո, բոլորը կատարվել են։ Միշտ պատկերացրել եմ, որ ընտանիքում 4 հոգի ենք լինելու։ Միակ շեղումն այն է, որ ես թիթիզ աղջիկ էի պատկերացնում, տղա ունեցանք, սակայն հիմա նայում եմ ու հպարտ ասում` տղերքս։ Գոքորն էլ ամեն օր հիշեցնում է, որ ես իրենց մեջ թագուհի եմ մնացել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ