Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա


13:49 , 29 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

Գերմանիայի Վայլ­ամ­Ռայն քաղաքում անհայտ անձանց խումբը հարձակում է իրականացրել թուրքական համայնքին պատկանող մզկիթի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ­-ը:

Նշվում է, որ անհայտ անձինք գիշերը վառելանյութով շշեր են նետել մզկիթի վրա: Շինության ներսում հրդեհի բռնկումից հնարավոր է եղել խուսափել։