13:46 , 29 ապրիլ, 2017
Մեկնաբանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի հոգեբան, լոգոպեդ Մարինե Հարությունյանը
Ագրեսիվությունը որպես անձի դիրքորոշում և հոգեվիճակ դրսևորվում է, երբ ծնողը շատ խիստ է կամ չափազանց ներողամիտ է վերաբերվում երեխային, այսինքն՝ երկու ծայրահեղությունների դեպքում էլ ագրեսիայի հակվածությունն ավելի բարձր է:Առավել հաճախ դիտվում է տղաների մոտ 12 և 14-15 տարեկանում ֆիզիկական, նաև խոսքային ագրեսիայի դրսևորումներ, աղջիկների մոտ` 11 և 13 տարեկանում թաքնված և խոսքային ագրեսիա:
Ագրեսիան հանդիսանում է միջոց սեփական նպատակներին հասնելու համար։
Շատ հաճախ ագրեսիան ուղեկցվում է ճնշմամբ, կոնֆլիկտայնությամբ, ֆիզիկական ուժի կիրառմամբ, վնասելու և քայքայիչ գործողություններով, բացասական զգացմունքերով, օրինակ՝ ատելությամբ: Ատելությունը կարող է դրսևորվել ենթարկելու, ճնշելու ցանկությամբ։ Ագրեսիվության հիմքում ընկած է աշխարհի հանդեպ թշնամաբար վերաբերմունքը և եսասիրությունը։
Ագրեսիվությունը կյանքի էներգիայի սխալ ուղղվածությունն է, ճիշտ ուղղվածությունն ապահովելու և հաղթահարման համար առաջնահերթ անհրաժեշտ մոտեցումներն են.