Պարզեցվել են կենսաթոշակառուներին տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը. նախարարն ամփոփեց վեցամսյա աշխատանքները


12:08 , 29 ապրիլ, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Պարզեցվել են կենսաթոշակառուներին տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը. նախարարն ամփոփեց վեցամսյա աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքները: Նախարարը կարևոր համարեց սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանները: Նրա խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերից ներդրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգ, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստները ստանալ առցանց եղանակով:

Ասատրյանի խոսքով՝ այս մեթոդով առաջին անգամ քաղաքացուն հնարավորություն է տրվում, որ իր սոցալական իրավունքից օգտվի առանց տանից դուրս գալու, որը, ըստ նրա, շատ կարևոր է հակակոռուպցիոն ուղղվածության առումով: «Պարզեցվել են կենսաթոշակառու լինելու, կենսաթաշակի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը և հետայսու՝ շահառուն կարող է դիմել սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին և վերը նշված տեղեկանքը ստանալ ընդամենը 15 րեպեում՝ նախկին մի քանի օրերի փոխարեն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝2017 թվականի հունվարի 1-ից չեղարկվել է կնսաթոշակներին և ծննդյան նպաստներին վերաբերող դիմումները ըստ բնակության վայրի ներկայացնելու պահանջը և շուրջ 100 000 քաղաքացի, սոցիալական ապահովության վերաբերող ցանկացած հարցի դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի բնակության վայրից: Ի թիվս այլ աշխատանքների՝ նախարարը կարևոր աշխատանքների շարքին դասեց նաև անապահովության մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայումը, ըստ որի՝ տնտեսապես ակտիվ անձի վարքագիծն աշխատանքի շուկայում գնահատվում է նախապատվությունը առավել ակտիվ գործունեություն ծավալողներին տալու տարբերակով: Ասատրյանի խոսքով՝ 2017 թվականի հունվարի 1-ից բնական գազի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում են շուրջ 76 հազար 205 անապահով ընտանքիներ: Իսկ 2017 թվականի փետրվարի մեկից էլեկտրաէներգիայի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում են 124 հազար 330 ընտանիքի:

Ասատրյանը վստահեցրեց, որ 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է ՀՀ սոցիալական ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում՝ զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդում՝ ուղղված երիատասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելու, երեխայի խնամքն աշխատանքաին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Նշենք նաև, որ նախարությունը նախատեսում է ստեղծել նաև աշխատանքային էլեկտրոնային բորսա, որը նախատեսում է, որ կձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն: 2017 թվականին բժշկասոցիալական փորձաքննության գործընթացքում լայնածավալ աշխատանքներ են սկսվել հաշմանդամության սահմաններում նոր մեդելի փորձնական կիրառման ուղղությամբ: Նոր մոդելի կիրառման շջանակներում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաճված անձանց վերականգնողական միջոցառումները կիրականցվեն վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա՝անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համապատասխան: