10:20 , 29 ապրիլ, 2017«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր յութուբյան ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է«Ամենա-ամենա» երգի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն է և Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակը՝ Իվետա Մուկուչյանը: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում և Հայաստանում:
Իվետա Մուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի արագաշարժ ընթացքում: «Յուրաքանչյուրս ամեն օր ավելիին է ձգտում, մենք փորձում ենք գտնել ամենալավը, ամենաշքեղը, ամենամեծը, այդ իսկ պատճառով հաճախ նույնիսկ չենք նկատում այն, թե ինչ ունենք: Շատ շուտ սկսում է չբավարարել այն, ինչի մասին երազել ու հասել ենք: Ու արդյունքում չի երջանկացնում այդ ամենը: Սրանք այն հարցերն են, որոնց ցանկացա անդրադառնալ»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ հավելելով, որ երգում շատ աղջիկներ իրենց կկարողանան գտնել:

Նրա խոսքով՝ «Ամենա»-ն նոր հաղորդագրություն ունի իր մեջ իր էներգետիկայով, փոխանցած տրամադրությամբ, իմաստով: «Այդ պատճառով փորձեցի տեսահոլովակում ներկայանալ ամենատարբեր կերպարներով, տրամադրություններով, քանի որ, ինչպես բոլորը, ես էլ եմ անցել սոցիալական միջավայրին հարմարվելու, ադապտանալու փուլով և հստակ գիտակցում եմ, թե ով եմ ես այսօր և ով եմ ուզում լինել ապագայում»,- նշում է նա:
Տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանվել են Բեռլինում, իսկ մնացած հատվածը՝ Հայաստանում (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան:
