10:00 , 29 ապրիլ, 2017Tert.am Life–ը գրում է.
![]()
«Եվրատեսիլ 2017»–ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը մայիսի 9–ին բեմ կբարձրանա դիզայներ Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով։ Տեսահոլովակում երգչուհին համագործակցել էր Արամ Նիկոլյանի հետ, սակայն նրա բեմական կերպարը վստահված է Ֆաինային։
Tert.am Life–ը կապ հաստատեց Արամի հետ` պարզելու, թե ինչն է պատճառը, որ իրենց համագործակցությունը չի շարունակվել։
«Իրականում ոչ մի պատճառ չկա։ Այլ տարիներին էլ է եղել, որ հեղինակել եմ տեսահոլովակի զգեստը, բեմում` ոչ, կամ հակառակը։ Հանրային հեռուստաընկերության առաջարկով մի քանի դիզայներներ էսքիզներ են արել Արծվիկի համար, որոնցից ընտրվել է Ֆաինայի տարբերակը։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել։ Ես շարունակում եմ աշխատել Հանրային հեռուստատեսությունում, իսկ Ֆաինան իմ լավ ընկերն է»,– պարզաբանեց Արամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ