Թիլերսոնն առաջարկել է հեռացնել Պետդեպի ավելի քան 2000 աշխատակցի


09:00 , 29 ապրիլ, 2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է Պետդեպի 2300 աշխատակցի կրճատել հաջորդ ֆինանսական տարվա համար գերատեսչության բյուջեի կրճատման շրջանակում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Աղբյուրների խոսքով՝ Թիլերսոնի առաջարկը կարող է վերաբերվել դիվանագետներին, ովքեր վերջերս են ծառայության անցել։ Կրճառումը կվերաբերվի Պետդեպի աշխատակիցների ընդհանուր թվի 3 տոկոսին։

Նախնական հաշվարկներով՝ պլանն իր հետ կբերի բյուջեի 26 տոկոսով կրճատում։