«Փաստ»․ «Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ–ի ճակատագրի մասին


07:26 , 29 ապրիլ, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանանց փողոցի վրա գտնվող «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ: Ընտրություններից հետո այնտեղ գրեթե չեն լինում նաեւ դաշինքի անդամ «Համախմբում» ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

ԶԼՄ–ներով լուր տարածվեց, որ հնարավոր է ՕՐՕ–ն փլուզվի: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկ «Փաստի» հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշվեց ՕՐՕ–ի հետագա ճակատագրի առթիվ, խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Բան չունեմ ասելու, հարցազրույց չեմ տալիս»,– ասաց Օսկանյանը: