Ինչեր ասես, որ չեն գտնում լողափերին․ 10 ամենատարօրինակ գտածոները, որոնք դուրս են նետվել ափ


06:50 , 29 ապրիլ, 2017

Օվկիանոսները լի են գաղտնիքներով: Բայց քանի դեռ դրանցից շատերը թաքնված են խորքերում, որոշները, այնուամենայնիվ, մակերես են ելնում և դուրս նետվում ափ:

Ամեն օր ամբողջ աշխարհով մարդիկ լողափերում գտնում են անհավանական բաներ՝ LEGO մարդուց մինչև Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի ինքնաթիռ:

Ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարօրինակ գտածոները լողափերին: Դրանցից ո՞րը Ձեզ ամենից շատը կզարմացնի.

1. Չիպսեր… շատ չիպսեր…

2006թ. կատարվեց «Doritos» չիպսերի բոլոր սիրահարների երազանքը: Հյուսիսային Կարոլինայում մրրիկը նավից դուրս նետեց համեղ նախուտեստների մի ամբողջ կոնտեյներ: Հուրախություն տեղի բնակիչների՝ Doritos-ները դուրս նետվեցին ափ:

2. Հազարավոր զույգ կոշիկներ

Իսկ ահա Նիդերլանդների ափ դուրս նետվեց «Reebok» սպորտային կոշիկների հազարավոր զույգ: Պետք է ենթադրել, որ հոլանդացի սպորտսմենները գոհ մնացին:

3. Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի ինքնաթիռ

Սա, միանշանակ, ավելի բարձր մակարդակի գտածո է: Մարդիկ նկատել են այս անհավանական  P-38 Lightning-ը Միացյալ Թագավորությունում՝ Ուելսից մի փոքր հեռու գտնվող լողափին:

4. Թաղված Mercedes

Լուսանկարում կարելի է տեսնել այս թաղված ավտոմեքենայի միայն վերին մասը, որովհետև Նոր Զելանդիայի լողափում մարդկանցից և ոչ մեկը ցանկություն չունեցավ դուրս հանել այն: Դե դա հասկանալի է, փորձեք ավազից մաքրել և դուրս հանելMercedes-ը:

5. Ռոյալ

Այս Ռոյալը լողափին նման է նրան, կարծես ինչ-որ մեծ համերգից հետո այն մոռացել են այնտեղ:

6. Կոկաին

70 000 000 դոլար արժողությամբ կոկաինը դուրս է նետվել Տոկիոյից ոչ հեռու գտնվող լողափ: Դա տեղի է ունեցել 2013թ.:

7. Մոտոցիկլ

Դժվար է հավատալ, բայց արևմտյան Կանադայի լողափերից մեկում հայտնաբերված այս մոտոցիկլը այստեղ է հասել Ճապոնիայից: 2011թ. այն ծովն է նետել ցունամին, իսկ հետո այն հասել է Կանադա:

Շարունակությունն՝ այստեղ