02:50 , 29 ապրիլ, 2017ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ենթադրել է, որ հաջորդ, 2020 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու կարող է դառնալ դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ելույթ ունենալով Ազգային հրաձգային ասոցիացիայում (National Riffle Association), Թրամփը հիշեցրել է, որ անցած նախընտրական արշավի ժամանակ միայն ինքն է եկել այդ ազդեցիկ կազմակերպության անդամների հետ հանդիպման:
«Եղել է մեկ թեկնածու, ով ելույթ է ունեցել ձեր առջև: Եվ այդ թեկնածուն այժմ կանգնած է ձեր առջև որպես նախագահ»,- ասել է նա:
Դիմելով մոտ 10 հազար մարդուց կազմված լսարանին, Թրամփը խոստովանել է, որ «այնպիսի զգացողություն կա, որ հաջորդ ընտրություններում ձեզ պարզապես կողողեն թեկնածուների թվով, սակայն դուք ժամանակ չեք ծախսի»: «Դուք կունենաք բավականին դեմոկրատներ, սակայն դուք կասեք «ոչ» կամ «ոչ, տիկին»: Հիշեցեք, դա կարող է լինել «Պոքահոնթասը»,- ասել է Թրամփը:
Թրամփ Ուորենին տվել է «Պոքահոնթաս» մականունը՝ նրա կողմից մտածված հնդկացիների արմատներ ունենալու մասին պատմության պատճառով: