00:37 , 29 ապրիլ, 2017
Զենք կրելու արգելքը կհանգեցնի այն բանին, որ զինված կլինեն միայն հանցագործները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր ոստիկանությունը գիտի, որ զենքի պատասխանատու կրումը փրկում է կյանքը: Նա գիտի, որ այն արգելելու դեպքում զինված կլինեն միայն հանցագործները»,- ասել է Թրամփը, Ատլանտայում ելույթ ունենալով Ազգային հրաձգային ասոցիացիայի կոնֆերանսում (National Riffle Association, NRA) (Ջորջիա նահանգ):
Նախագահը նշել է, որ իր «վարչակազմը կաջակցի իրավապահ մարմինների մեր հիանալի աշխատակիցներին»: «Մենք կհետապնդենք ավազակախմբերին և կարտելներին, ովքեր որսում են մեր անմեղ քաղաքացիներին»,- ասել է նա: