Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը


20:52 , 28 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
 Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
 Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչեւ այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
 Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։