10:30 , 29 ապրիլ, 2017Հետազոտողները վերջերս գտել են մի հարցի պատասխան, որը թերևս բոլորը չէ, որ ցանկանում էին իմանալ. որքա՞ն ուտելիք են տարեկան օգտագործում բոլոր սարդերը միասին վերցրած:
Եվրոպացի երկու կենսաբան պարզել են, որ սարդերը տարեկան 400-ից 800 միլիոն տոննա սնունդ են ուտում: Օրինակի համար՝ մոլորակի ողջ բնակչությունը 400 տոննա միս է տարեկան օգտագործում: Բայց ահա բացահայտման ամենասարսափելի մասը. բոլոր չափահաս մարդիկ միասին կշռում են մոտավորապես 287 միլիոն տոննա: Այսինքն՝ տեսականորեն ստացվում է, որ սարդերը մարդկանց կարող են ուտել մեկ տարուց էլ քիչ ժամանակում ու դեռ մի բան էլ սոված կմնան: Նաև պետք է ավելացնել, որ բոլոր երախների քաշը միասին 70 միլիոն տոննա է, ինչը սարդերի համար ընդամենը աղանդեր կարող է լինել:
Երբ համեմատում ենք սարդերի չափսերը մարդկանց հետ, իրավիճակն էլ ավելի է վատանում. բոլոր սարդերը միասին կշռում են ընդամենը 25 միլիոն տոննա կամ 30 անգամ ավելի շատ, քան Սան Ֆրանցիսկոյի Ոսկյա դարպասներ կամուրջը:
Եթե ավելի կոնկրետ լինենք, ապա մեկ սարդն օրական սպառում է իր մարմնի 10 տոկոսի չափով ուտելիք: Ավելի պատկերավոր դարձնելու համար պատկերացրեք, որ 90կգ կշռող մարդը օրական ուտի 9կգ հում միս: