22:39 , 28 ապրիլ, 2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 3-ին կհանդիպեն Սոչիում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, առաջնորդները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
Տեղեկատվության համաձայն՝ Պուտինն ու Մերկելը կանդրադառնան խնդրահարույց թեմաներին, ինչպիսիք են սիրիական և ուկրաինական հակամարտությունները: Կողմերը մտքեր կփոխանակեն նաև հուլիսին Համբուրգում նախատեսված G20 գագաթնաժողովի վերաբերյալ:
Նշենք, որ Մերկելը վերջին անգամ Ռուսաստան է այցելել 2015թ.: