19:20 , 28 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Այսօր Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում պետք է տեղի ունենար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը: Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախընտրական հանդիպումը չեղյալ է հայտարարվել, քանի որ դպրոցին հարող տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Երվանդ Քոչարի փողոցում երեք անձ է վրաերթի ենթարկվել, վարորդը դիմել է փախուստի:
Բարեբախտաբար, զոհեր չկան, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ ահազանգ են ստացել, որ Երվանդ Քոչարի 19 շենքի մոտ BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիների: