18:24 , 28 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ունենալ հստակ դիրքորոշում և քաղաքականություն, որպեսզի կարողանալ ամեն ինչ վերակառուցել:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հարազատ Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Արաբկիրում հիմնադրված Երևանի առաջին դպրոցի պատմությունը:
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի Երեւանի այլ վարչական շրջաններում: