14:16 , 2 մայիս, 2017
Ամեն տարի աղբանոցներում միլիոնավոր ապակե շշեր են հավաքվում։ Միևնույն ժամանակ, մարտկոցները տեխնոլոգիական այլ դաշտերի համեմատ զգալիորեն կաղում են։
Այսպիսով՝ երկու խնդիրը միաժամանակ լուծելու համար Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ապակե շշերը վերածում են հզոր մարտկոցների, որոնք կարող են օգտագործել էլեկտրական փոխադրամիջոցները, սմարթֆոններն ու էլեկտրական այլ սարքավորումներ։
Նրանց աշխատանքի մասին վերջերս գրել է Scientific Report ամսաթերթը։
Գիտնականները վերցրել են աղբանոցներ ուղարկվող շշերն ու դրանցից այնպիսի մարտկոցներ ստացել, որոնք ավելի շատ էներգիա են պահում, ավելի արագ են լիցքավորվում և ավելի հուսալի են։

Նրանք օգտագործել են ապակե շշերում հայտնաբերված սիլիկոնային երկօքսիդը մարտկոցներում սիլիկոնային նանոմասնիկներ ապահովելու համար։
Սրա միջոցով գիտնականներն ստացել են մարտկոցի անոդները, բացասական էկեկտրոդը, որի էլեկտրոնները դուրս են գալիս շրջանի ուղղությամբ։
Նոր մարտկոցը մոտ 4 անգամ ավելի հզոր է սովորական մարտկոցներից։ Ո՞վ գիտի, միգուցե ապագայում մենք էլ հնարավորություն ունենանք օգտագործելու այս մարտկոցները մեր սմարթֆոնների մեջ ու ժամերով մոռանալ այն լիցքավորելու մասին։