Գորտ՝ կաթի մեջ. հին ռուսական սովորույթի պատմությունը


17:15 , 29 ապրիլ, 2017

Դարեր շարունակ՝ մինչ սառնարանների հայտնագործումը, ռուսները, ըստ իրենց հին սովորույթի, կաթի դույլի մեջ գորտ էին գցում, որպեսզի կաթը չթթվի: Մեր օրերում շատերը այն հեքիաթ են համարում, բայց բազմաթիվ մարդիկ էլ հավատում են այս մեթոդի գործածելիությանը:

Իսկ Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները՝ քիմիկոս Ալբերտ Լեբեդևի գլխավորությամբ, տարբեր փորձերի արդյունքում ցույց տվեցին, որ այս մեթոդն իրականում դրական արդյունք է ցուցաբերում:

Սառցախցիկներն ի հայտ եկան 19-րդ դարի կեսերին, որոնք սնունդը սառն էին պահում սովորական սառույցի միջոցով, իսկ արդեն էլեկտրական սառնարանները տարածում գտան 1930-ականներին: Բայց և այնպես, Ռուսաստանի գյուղական համայնքներում բոլորը չէ, որ սառցախցիկներ գնելու հնարավորություն ունեին, ուստի նրանք ստիպված էին որևէ եղանակ գտնել, որպեսզի ուտելիքը մնա սառը և չփչանա: Քիմիկոս Լեբեդևն իր մանկական հուշերից պատմում է. «20-րդ դարում դեռևս օգտագործվող մեթոդն այսպիսին էր. ոչ շատ մեծ քանակությամբ կաթի մեջ մեծերը գորտ էին գցում, մի փոքր գորտ, որը չէր թողնում, որպեսզի կաթը թթվի»:Image result for mink frog

Արաբական Միացյալ Էմիրատների համալսարաններից մեկում 2010 թվականին արված հետազոտությունն էլ պարզել է, որ գորտերի որոշ տեսակների մաշկի բջիջներն ունեն հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Համոզվելու համար նրանք այդ բջիջները գցեցին հիվանդածին բակտերիաների մեջ, և պարզվեց, որ հատկապես հարավամերիկյան ջրային գորտերի մաշկի կազմության մեջ կան այնպիսի բջիջներ, որոնք ունեն բազմաթիվ վտանգավոր ու ախտածին բակտերիաների դեմ պայքարելու պոտենցիալ կարողություն: