Նոր թրենդ Ինստագրամում. Հելիքս tattoo-ն աղջիկների նոր մոլուցքն է դարձել


22:30 , 28 ապրիլ, 2017

Օրերս Ինստագրամը հեղեղվել է այս նոր թրենդով, որը իրականում բավականին գեղեցիկ է։ Հրաժեշտ տվեք ականջօղերին և պատրաստվեք դիմավորել Հելիքս դաջվածքները։

Հելիքսը ականջի արտաքին հատվածի անգլերեն անվանումն է, իսկ թրենդն այդպես են անվանել, քանի որ դաջվածքը գտնվում է ականջի հենց այդ հատվածում։ Ականջօղերի համեմատությամբ այս դաջվածքը ևս մեկ առավելություն ունի. այն հնարավոր չէ կորցնել։

BlogNews-ն առաջարկում է Ձեզ դիտել այդ թրենդի մի քանի դրսևորումներ, ինչից հետո դուք հավանաբար կցանկանաք նմանատիպ դաջվածք ունենալ։