16:48 , 28 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Եթե վերլուծենք Ռեյ Բրեդբերիի գրվածքները, նրա ընտրությունն ամենևին էլ պատահական չէ:«Դարչին» բառը նրա գործերում ամենից հաճախ հանդիպողներից է: Նա այդ բառն ավելի շատ է օգտագործել, քան Ջեյն Օսթինը, Ագաթա Քրիստին, Ուիլյամ Ֆոլքները, Սքոթ Ֆիցջերալդը, Էռնեստ Հեմինգուեյը, Վլադիմիր Նաբոկովը, Ջոան Ռոուլինգը, Ջոն Սթայնբեքն ու Էդիթ Ուորթոնը միասին:
Հարցը միայն դարչինը չէ: Տատիկի մառանը մեծ ազդեցություն է թողել գրողի վրա. Դա երևում է նաև «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպում: Մյուս գրողների համեմատ՝ նրա ստեղծագործություններում ավելի հաճախ են հանդիպում «վանիլ», «անանուխ», «մատուտակ», «մշկընկույզ» բառերը: Բրեդբերիի գործերը հագեցած են մառանի համով ու հոտով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։