Ոչ մի գյուղացի անջուր չի մնա


16:30 , 28 ապրիլ, 2017
Картинки по запросу ոռոգման ցանց

Հայաստանի ոռոգման ցանցը կվերականգնվի: Արդյունքում կավելանան ոռոգվող հողատարածքները: Գոյություն ունեցող 180 հազար հեկտար ոռոգելի հողատարածքից այժմ ոռոգվում է ուղիղ կեսը: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի 90 հազար ոռոգվող հողատարածքի փոխարեն մինչև տարեվերջ ոռոգվի 100 հազար հեկտար մակերես:

Այժմ ընթանում են գարնանային նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի «գյուղացին անջուր չմնա»: Կոմիտեում կարևորում են նաև անցումը կաթիլային ոռոգման համակարգին, որը խրախուսվում է պետության կողմից: Աշխարհում այս համակարգից օգտվողների թիվը հետզհետե ավելանում է: