15:24 , 28 ապրիլ, 2017
Asekose.am-ը գրում է.
Այսօր համացանցում է հայտնվել մի բացասական հրապարակում, որը վերաբերում է դերասանուհի Էլեն Ասատրյանին: Նյութում հեղինակն անդրադարձել է դերասանուհու` կարճ շորտով լուսանկարներից մեկին՝ վերնագրելով այն հետևյալ կերպ. «Դերասանուհի Էլեն Ասատրյանը քաղաքում կիսամերկ է շրջում»:
Ի պաշտպանություն իր ընկերուհու՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը իր էջում հանդես է եկել գրառմամբ, որը ստորև ներկայացնում ենք.
«Կույր եք, թե՝ բութ, շորտիկով ա: Էժան ինտրիգ ստեղծողներ... Իսկ քոմենթ գրողներն անփոփոխ՝ վառված և գազազած շներ»,- գրել է Ժաննա Բուտուլյանը:
