14:39 , 28 ապրիլ, 2017Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ Թուրքիան վտանգել է Իրաքում ամերիկացի զինվորների կյանքը: Ըստ Demokrathaber-ի՝ նա նշել է, որ Թուրքիայի կառավարության քայլերի վերաբերյալ խիստ մտահոգություն են արդեն հայտնել ամենաբարձր ատյաններին:
Թոներն ասել է, որ ԱՄՆ-ը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը այդ երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության վերաբերյալ, սակայն չի ընդունում այն: