ԵՏՄ գազի ընդհանուր շուկայից կշահեն Հայաստանը և Բելառուսը. ռուս փորձագետ


12:27 , 28 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

ԵՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կբերի Հայաստանում և Բելառուսում գազի գների նվազեցմանը: Այս մասին EADaily-ի հետ զրույցում  կարծիք է հայտնել ռուսական Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը՝ մեկնաբանելով օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած նախագծի շահավետությունը գազ ներմուծող երկրների համար:

«Գազի միասնական շուկայի ստեղծումը, հավանաբար կբերի Հայաստանի և Բելառուսի համար գազի գնի նվազեցմանը: Այլընտրանքային տարբերակը կլիներ ռուսական և ղազախական շուկաներում գազի գնի բարձրացումը, որպեսզի սակագները հավասարվեին: Սակայն ռուսական իշխանությունները չեն կարող գնալ գազի գնի կտրուկ բարձրացմանը, քանի որ դա կբերի սոցիալական լարվածության», - ասել է Իգոր Յուշկովը:

Մասնագետի մեկնաբանությամբ՝ ներկրող երկրները կշահեն նաև նրանից, որ կմեծանա մատակարարող երկրների միջև մրցակցությունը: Միասնական գազի շուկան ենթադրում է գազի ազատ առքուվաճառք անդամ երկրների միջև, ինչից հետևում է, որ Հայաստանը և Բելառուսը կարող են գազ ներկրել նաև Ղազախստանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ