Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ավարտված է. Գ. Սուրենյան


11:45 , 28 ապրիլ, 2017

Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն:

Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  իր էջում՝ հավելելով, որ նման բան չկա։

«Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9...+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված...»,-գրել է նա: