Առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը


19:16 , 24 մարտ, 2013

Ես՝ ԵՊՀ նախկին դասախոս Տիգրան Խզմալյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի եւ մի քանի այլ գործընկերների` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Համարում եմ դա ՀՀ Սահմանադրության, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիայում ամրագրված մտքի եւ խոսքի ազատության կոպիտ խախտում:

ԵՊՀ նախկին դասախոս, բ.գ.թ.՝ Տիգրան Խզմալյան