Արտյոմ Մարկոսյանը նմանը չունեցող ֆիլմ-մոնոներկայացմամբ հանդես կգա


22:48 , 27 ապրիլ, 2017
Արտյոմ Մարկոսյանը նմանը չունեցող ֆիլմ-մոնոներկայացմամբ հանդես կգաLife.panorama.am-ը գրում է.

Մինչ շատերը ենթադրություններ էին անում, թե դերասան, հումորիստ եւ սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը դադար է վերցրել, վերջինս զբաղված էր կարեւոր աշխատանքով՝ նա կյանքի էր կոչում նմանը չունեցող հումորային մոնոներկայացման իր գաղափարը:
 «Արդեն երկու-երեք տարի է, ինչ այս մոնոներկայացման գաղափարն ունեի, սակայն այն անընդհատ ձգձվում էր: Դե իսկ ամիսներ առաջ որոշեցի՝ պետք է կոնկրետ բոլոր ջանքերս ու մտքերս այս ուղղությամբ կենտրոնացնեմ, ինչն էլ, հուսամ, ստացվեց: Մայիսի 29-ին, 30-ին եւ 31-ին Երեւանի կամերային թատրոնում կկայանան առաջին ներկայացումները:  Չեմ սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ ամպագորգոռ բառերը, բայց սա, իսկապես, լինելու է նմանը չունեցող նախագիծ: Գոնե վստահաբար կարող եմ ասել, որ այս ֆիլմ-մոնոներկայացումը տարածաշրջանում միակն է լինելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արտյոմ Մարկոսյանն ու հավելեց.

«Մոնոներկայացումը, բացի իմ՝ կենդանի մասնակցությունից, բաղկացած է լինելու փոքրիկ ֆիլմերից: Ի դեպ՝ ասեմ, որ իրականացվել է եզակի եւ մինչ օրս Հայաստանում ու ողջ ԱՊՀ տարածքում իր ձեւաչափի մեջ նախադեպը չունեցող "MOCAP" անիմացիա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: