Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել


22:24 , 27 ապրիլ, 2017
 Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրելYerkir.am-ը գրում է.
 Ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարների տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, որոնց վերաբերյալ բանակի հրամանատարը տվել է անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ: