21:30 , 27 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Հարկային նոր համակարգը նախատեսում է այդ գումարները կիսամյակը մեկ վերադարձնել: Դրանք հնարավոր է օգտագործել գալիք ժամանակաշրջանում`նոր պարտավորությունները մարելու նպատակով: Ընդ որում սա մի առավելություն է, որ նույնիսկ զարգացած հարկային համակարգ ունեցող երկրները դեռ չեն կիրառում:
Հարկայինի օրենսգրքի հեղինակները ևս մեկ կարևոր կետի վրա են ուշադրությունը բևեռում: Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին հարկային նոր արտոնություն է տրվում: Սրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում. արտահանում և ներմուծում են: Ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից կազատվի այն տնտեսվարողը, որը ապրանք` սարքավորում, հումք, պահեստամաս, կներմուծի ոչ ԵԱՏՄ անդամ, այլ 3-րդ երկրից և 180 օրվա ընթացքում կրկին կվերաարտահանի երրորդ երկիր կամ ԵԱՏՄ: Հարկային մարմնի ներկայացուցիչները համարում են, որ սա շատ կարևոր քայլ է Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու, ԵԱՏՄ և 3-րդ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը մեծացնելու առումով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: