22:15 , 27 ապրիլ, 2017Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,048.4 տոննա պանիր։

Համեմատելով այս ցուցանիշը մեկ տարի վաղեմություն ունեցող արդյունքների հետ՝ կտեսնենք, որ արտադրության ծավալները աճել են 2.9%-ով։ Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.7%-ով և կազմել 57,485.9 հազար լիտր։