Ռուդոլֆ Աբել կամ Վիլյամ Ֆիշեր. ամենահաջողակ սովետական լրտեսը երբևէ


16:20 , 29 ապրիլ, 2017

Rudolf Abel, pictured in 1957

Ռուդոլֆ Աբելը Սառը պատերազմի տարիներին սովետական լրտես էր, ով համարվում է սովետական տարիներին գոյություն ունեցած ամենահաջողակ լրտեսը։ Բայց նա ո՛չ Սովետական միությունում է ծնվել, ո՛չ էլ իրականում Ռուդոլֆ Աբել է կոչվել։

Աբելն Անգլիայում 1903 թվականին ծնված Վիլյամ Ֆիշերն է։ 1921 թվականին Ֆիշերն ու իր ընտանիքը ետ են գալիս Ռուսաստան։ 1927-ին նա միանում է Լրտեսների սովետական ծառայությանը։ Այդ ժամանակ Ֆիշերը զբաղվում էր միջուկային ֆիզիկայով։ Պետական անվտանգության կոմիտեն՝ ԿԳԲ-ն, 1948 թվականին նրան ուղարկում է Միացյալ Նահանգներ՝ լրտեսելու, իսկ 1950-ականներին Ֆիշերին հանձնարարում են տեղեկություններ իմանալ Միացյալ Նահանգների միջուկային ծրագրի վերաբերյալ։

Այս ընթացքում Ջուլիաս և Էթել Ռոզենբերգները մեղադրվում են լրտեսության մեջ ու մահապատժի ենթարկվում, ուստի Ֆիշերը պետք է շատ զգույշ գործեր՝ շարունակ փոխելով ծածկանուններ, որոնցից մեկն էլ Ռուդոլֆ Աբելն էր, և մտածելով հարյուրավոր սցենարներ, որ կքողարկեին իր աշխատանքը։ Այսպես՝ Աբելը ստիպված էր Նյու Յորքում ապրող լուսանկարչի կյանք վարել՝ միևնույն ժամանակ ռազմական գաղտիքներ կորզելով ու Ռուսաստան ուղարկելով։

Նկարում իրերն են, որոնց մեջ պահվել է գաղտնի տեղեկատվությունը

Երբ 1957 թվականին նրան վերջնականապես ձերբակալեցին, դատապարտեցին Ռուդոլֆ Աբել անունով։ Եթե այս պատմությունը Ձեզ ծանոթ է թվում, հավանաբար դիտել եք «Լրտեսների կամուրջը» ֆիլմը, որը Սթիվեն Շփիլբերգը նկարահանել է 2015-ին՝ ոգեշնչվելով հենց Ռուդոլֆ Աբելի պատմությամբ։