19:20 , 27 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմը դիտելուց հետո Ջարեդ Լետոյի շատ երկրպագուներ դժգոհել էին, որ իրենց սիրած դերասանի մարմնավորած հերոսի՝ Ջոկերի մասնակցությունը շատ քիչ էր ֆիլմում: Իրականում որոշ էպիզոդներ մոնտաժվել էին և դուրս էին թողնվել ժապավենից: Իսկ այժմ լուրեր են պտտվում, որ Ջոկերը կրկին վերադառնալու է: Այս մասին ակնարկել է անձամբ Լետոն:
Նա մի լուսանկար է հրապարակել, որտեղ կինոֆիլմերի հայտնի հերոսներ Գոթեմն ու Բեթմենն են: Ջարեդ Լետոյի երկրպագուները համոզված են, որ դերասանն այսպիսով ցանկացել է ասել, որ շուտով նոր ֆիլմ է նկարահանվելու՝ Ջոկերի և Բեթմենի հակամարտության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։