Նրանք անընդմեջ հայհոյում էին և սեղմում Տիգրան Աթանեսյանի պարանոցը. ծեծված փաստաբանի օգնականը մանրամասներ է պատմել
19:10 , 27 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Ոստիկանության ծառայողները օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացնում Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում, որտեղ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանն այսօր հարձակման են ենթարկվել։
Այս մասին դեպքի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները պոլիէթիլենային տոպրակների մեջ էին դնում ծխախոտի մնացորդները և գետնից արյան հետքերից փորձանմուշներ էին վերցնում, որոնք ներառվելու են իրեղեն ապացույցների թվում:
Տիգրան Աթանեսյանի օգնական Աննա Մկրտչյանը, ով սկզբից մինչև վերջ ներկա է եղել միջադեպին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ներս են մտել 4 հոգի, իրեն առաջարկել են դուրս գալ, ինչին ի պատասխան Տիգրան Աթանեսյանը ասել է, որ ինքը դուրս կգա:
«Հետո միանգամից բորբոքվեցին և սկսեցին ծեծել Տիգրան Աթանեսյանին և նրա ընկերոջը՝ Արմեն Սողոմոնյանին: Քանի որ իրենք դռան մոտ էին, ես չէի կարողանում օգնություն կանչել: Նրանք անընդմեջ հայհոյում էին և ծեծում էին, սեղմում էին Տիգրան Աթանեսյանի վզից, մինչև որ նա կարողացավ հասնել դռանը և օգնություն կանչել»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ 4 անձինք ծեծի ընթացքում, բացի հայհոյանքից որևիցե այլ բառ չեն ասել, չեն նշել, թե ինչի պատճառով է նրանց «վրդովմունքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։