Որոշ տնտեսվարողներ շարունակում են չարամտորեն խուսափել հարկ վճարելուց, նրանց մի մասը գործում է տոնավաճառներում. ՊԵԿ փոխնախագահ


18:36 , 27 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Մեզ ավել հարկ պետք չէ վճարել, մենք չենք ուզում հարկային բեռն ավելացնել, պարզապես ասում ենք՝ այն, ինչը օրենքով նախատեսված է, պետության հասանելիքն է, պետք է վճարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետ եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
 «Մեր նպատակը ակտեր գրելը կամ մարդկանց տուգանելը չէ, որովհետև ի վերջո դրանից ձևավորված գումարները մեր բյուջետային մուտքերի մեջ շատ փոքր մաս են կազմում: Մեր նպատակն այն է, որ բոլոր հարկ վճարողները օրենքով իրենց նախատեսված պարտավորությունները կատարեն»,- նշեց Բրուտյանը:
 Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց ապրիլի 21-ին «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Առևտրականների դժգոհությունը կապված է հարկային տեսուչների հետ։ Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց՝ ստիպելով ներկայացնել, թե ինչ են գնել կամ վաճառել։
 Կարեն Բրուտյանի խոսքով՝ հսկողական լայնածավալ գործողություններ իրականացնելու նպատակը ևս մեկ անգամ տնտեսվարող սուբյեկտներին իրենց անելիքները բացատրելն էր: Ըստ նրա՝ հատկապես տոնավաճառների առևտրականները շրջանառությունները ամբողջությամբ ցույց չեն տալիս, որպեսզի չմտնեն ավելացված արժեքի հարկման դաշտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։