22:00 , 27 ապրիլ, 2017Ավստրալացի լուսանկարիչ Դևիդ Ֆինլեյը, որը դրոնով նկարահանելիս է եղել Կիամա լողափն ու շրջակայքը, պատահաբար նկատել է երեք սերֆինգիստներին շատ մոտ գտնվող շնաձկան:
Հոլովակում հեշտությամբ կարելի է տեսնել գիշատչին, որը նախ լողում է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքով, իսկ հետո՝ հեռանում։
Mashable-ի տվյալներով՝ լուսանկարիչը շնաձկան ներկայության մասին հայտնել է առափնյա ծառայությանը։