Այս պահը Սերժի եզակի հնարավորությունն է


16:06 , 24 մարտ, 2013

ՀՀԿ-ական ականավորների լռությունը նշանակում է, որ նրանք չգիտեն, թե ինչ կպատասխանի Սերժը Րաֆֆուն, իսկ դա ենթադրության տեղիք է տալիս, որ հնարավոր է Սերժը գնա զիջումների, իսկ դա նշանակում է, որ հանգուցալուծման եզր կա....

Սերժը երբեք պետականամետ գործչի համբավ չի ունեցել, բայց սա իր եզակի հնարավորությունն է. 

1. գնալ ժողովրդին ընդառաջ, ընդունել վերահսկողական պաշտոնների՝ ընդդիմությանը տրամադրելու Րաֆֆու առաջարկը.

2. դրանով ազատվել քրեաօլիգարխիկ թայֆեքի վրա հենվելուց, որը հնարավորություն կտա փրկել սեփական անունը ու պատմության մեջ վերջնական խայտառակվելուց...

Եթե չգնա սրան, այսպես թե այնպես իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին, ինչքան էլ որ այն դժվար լինի, քանի որ այս պայքարին իշանությունները ի վիճակի չեն դիմակայելու, խաղաղ անհնազանդությունը նման իշխանությունների համար քաղցկեղի առաջացման հիմնական միջոցներից է...

Մոտս դեռ հույս կա, որ Սերժը կգիտակցի պահի լրջությունը եւ քաղաքական այս լուրջ գործընթացը չի պայմանավորի մարդկանց թվով ու կգնա այդ պատմական ու բուժիչ քայլին, հակառակ դեպքում ապրիլի 9-ը իր քաղաքական մահկանացուն կնքելու օրն է լինելու: