Նկատե՞լ եք, որ մուլտֆիլմերի շատ հերոսներ դեղին են. ահա թե ինչու


19:00 , 29 ապրիլ, 2017

Հաստատ նկատած կլինեք, որ «Սիմպսոնները», «Պոկեմոն» կամ «Արկածների ժամանակն է» մուլտֆիլմերում մի գույն գերակշռում է, և դա դեղինն է։ Մուլտֆիլմերի պատմության հենց սկզբից այս գույնը մուլտիպլիկատորների սիրելին է, և ոչ միայն այն պատճառով, որ գեղեցիկ է։ Արվեստի տեսության ու հոգեբանության կոմբինացիան բացատրում է մուլտֆիլմերում դեղինի լայն տարածումը։

Image result for winnie the pooh

Մուլտհերոսների գունային երանգները հաճախ ընտրվում են ֆոնին համապատասխան։ Այսպես՝ շատերի կողմից սիրված «Սպունգ Բոբը» մուլտֆիլմի հիմնական ֆոնը օվկիանոսի կապույտն է։ Հեռուստատեսային էկրաններում օգտագործվող RGB (Red-կարմիր, Green-կանաչ, Blue-կապույտ) գունային սանդղակի համաձայն՝ կապույտն ու դեղինը անմիջական հակադրության մեջ են, այսպես՝ շատ վառ դեղինը ամենատեսանելի ու հարմար տարբերակն էր մուլտֆիլմի հերոսի համար։ Նույն տրամաբանությամբ այս գույնն ընտրվում է նաև մուլտերի համար, որոնց դեպքերն ընթանում են ցամաքում՝ կապույտ երկնքի տակ։

Սակայն գունային համադրությունները դեղին հերոսների այս թրենդի միայն մի կողմն են. այս գույնն իր մեջ կրում է նաև կարևոր նշանակություն։ Այն հաճախ ասոցիացվում է երջանկության, աշխուժության ու ջերմության հետ, որոնք հաճախ բնորոշ են մուլտերի հերոսներին։

Դեղինն օգտագործելը նաև ուշադրություն գրավելու հիանալի տարբերակ է։ Հենց այս պատճառով են «Սիմպսոնների» հեղինակներն իրենց հերոսների համար մաշկի բնական գույնի փոխարեն ընտրել դեղինը։

Դեղինի՝ աչք ծակող հատկությունը նաև բացատրում է դրա առկայությունը ռեստորանների գովազդների մեջ։