17:30 , 27 ապրիլ, 2017Tert.am Life–ի հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը պատմեց հյուրախաղերի մեկնելու առաջարկի և Քոնանի հաղորդմանը մասնակցելու մասին։ «Armenia Tree Project և Ամերիկայի հայկական համագումար կազմակերպությունների հրավերով եկել ենք ԱՄՆ` համերգային հյուրախաղերի։ Համերգներն անցնում են սթենդ–ափ ժանրում։ Տոմսերի գումարն ուղղվելու է Հայաստանի կանաչապատմանն ու անտառների տնկմանը։ Այստեղ կմնանք երկու շաբաթ։ Համերգները կլինեն Բոստոնում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում»,– ասաց Սերգեյը։
Վերջինս նշեց, որ երեք օր է, ինչ Միացյալ Նահանգներում են։ Աշխարհահռչակ հաղորդավար Քոնան ՕԲրայենը Սերգեյին և Նարեկին հրավիրել էր մասնակցել իր հաղորդմանը դեռևս նախորդ տարի, երբ Հայաստանում էր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։