Բացառում եմ, որ ԵԽԽՎ Բյուրոյի նիստին Պեդրո Ագրամունտը հրաժարական չտա. Ս. Ֆարմանյան
16:54 , 27 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Վաղը Ստրասբուրգի ժամանակով ժամը 9-ին նախատեսված է ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, որի ժամանակ Եվրոպական ժողովրդավարական կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից ԵԽԽՎ նախագահ առաջադրված Պեդրո Ագրամունտը հրաժարական կտա, իսկ դրանից անմիջապես հետո նշանակված է ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ: Օրակարգում, բնական է, լինելու են առնչվող հարցեր։
Այս մասին Tert.am -ին հայտնած ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բացառեց հնարավորությունը, որ վաղը՝ ուրբաթ, Պեդրո Ագրամունտը, համաձայն հայտարարվածի, հրաժարական չտա:
Հիշեցնենք, որ Ագրամունտը ներկայացնում էր ԵԺԿ խմբակցությունը, որին էլ 2016թ-ի հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայացած ընտրության ժամանակ, փոխանցվել էր ԵԽԽՎ նախագահություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։