14:19 , 27 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը:
Նախագիծը բազմիցս դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների նյութ, ներկայացվել է միջազգային ճանաչում ունեցող վարչական իրավունքի փորձագետների փորձաքննությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով:
Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների և իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաև վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա։ Այսպիսով, օրենսգրքի նախագծում արտացոլված են, մասնավորապես, հետևյալ նորամուծությունները`
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են և ներառվել են այնպիսիք, որոնք սահմանված չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են և չունեն ուղղորդող լուծումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ