12:18 , 27 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, թե ինչու Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում 11-մետրանոցի իրացումը զիջեց Խավիեր Մասկերանոյին.
«Ես ցանկանում էի իրացնել 11-մետրանոցը, բայց Պիկեն ասաց, որ ես գնդակը փոխանցեմ Մասկեին: Նա ճիշտ էր, և նախագահին պետք է լսել: Ինձ դուր եկավ նրա գաղափարը»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
«Բոլոր խաղերը դժվար են, քանի որ յուրաքանչյուր թիմ պայքարում է ինչ-որ բանի համար, բայց մենք պահպանում ենք հանգստությունը: «Էսպանյոլը» կցանկանա հաղթել մեզ, սակայն «Բարսան» կփորձի ավելի լավ խաղալ և 3 միավոր վաստակել»,- ավելացրել է խորվաթ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ Մասկերանոն երեկ իր առաջին գոլը հեղինակեց «Բարսելոնայի» կազմում՝ կապտա-նռնագույնների կազմում անցկացրած 319-րդ պաշտոնական խաղում: