Պատմության այս օրը - Սպիտակ Արջ


10:52 , 24 մարտ, 2013

 

Կարօ Քահքէճեան 
(Սպիտակ Արջ) 
1962 - 1993 
Յայտնի զօրավար. հիմնադիրն ու հրամանատարն էր «Խաչակիրներ» կամավորական ջոկատին: Կարօ սփիւռքի այն հերոսներէն մէկ էր որ կամավոր կը մեկնի Արցախ, իր մասնակցութիւնը բերելու Արցախի ազատագրական պայքարին: Հ.Յ.Դ. անդամ: 
Ծնած է մարտի 24-ին Սուրիայի Հալէպ քաղաքը. ուսումը ստացած է Գերմանիա աւարտելով գիտական ճարտարապետութեան բաժինը 1978-ին, ապա հաստատուած Ամերիկա, Գալիֆորնիա նահանքի Ֆրեզնօ քաղաքը:
1988-ի Սպիտակի աւերիչ երկրաշարժին, Կարօ առաջին անգամ ըլլալով, կը մեկնի Հայաստան, որտեղ նա օգնութեան կը հասնի երկրաշարժէն վնասուած ազդակիր համայնքներուն եւ սփիւռքի մէջ կապահովէ դրամական օժանդակութիւն աղէտեալներին: 
Արցախեան պատերազմին նա իր ընկերոջ, ընկեր Շահէ Աճէմեանի հետ կը կազմեն «խաչակիրների» ջոկատը որոնք մեծ դեր կունենան Մարտունիի, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի եւ Քելբաջարի կռիւներուն: 
1993-ի Յունիս 26-ին Մարտակերտի ազատագրութեան շրջանին, Կարօ կը նահատակուի Մաղավուզի բարձրավանդակներուն վրայ: 
Թաղուած է Եռաբլուր: