60-անց կանանց չափազանց անկեղծ խորհուրդները 30-ամյա կանանց


10:25 , 27 ապրիլ, 2017

60-անց կանանց չափազանց անկեղծ  խորհուրդները 30-ամյա կանանցNewmag.am-ը գրում է.

Առաջարկում ենք Ձեզ հետևել իմաստուն կանանց խորհուրդներին, որոնք կյանքի մեծ փորձ են ունեցել և սովորեցնելու շատ բան ունեն: Մարգարեթը խնդրել է նրանց՝   խորհուրդներ տալ երիտասարդ կանանց:  Խորհուրդ-մաղթանքներն այդքան էլ շատ չեն, բայց ամեն մեկը ոսկի է:

Ապրե՛ք ներկայով:

Դուրս եկե՛ք չորս պատերից և զբոսնե՛ք:

Գտե՛ք Ձեր հոբբին: Դա կլինի Ձեր փրկությունը:

Ազնիվ եղե՛ք ինքներդ Ձեզ հետ:  Դա իսկապես դժվար է, բայց ի օգուտ Ձեզ է:

Մոռացե՛ք հասարակության մեջ ձևավորված տարիքային կարծրատիպերի մասին:

Մի անհանգստացե՛ք, որ մեծանում եք, անհանգստացեք այն բանի համար, որ ձանձրալի չդառնաք:

Բոլորն են ծերանում, և կարևոր չէ՝ վախենում եք դրանից, թե՝ ոչ: Ուղղակի ապրե՛ք:

Մի՛ դադարեք ներշնչանք փնտրելուց:

Կյանքը հասարակ բան է, բայց ապրելը երբեմն դժվար է: Սովորե՛ք, կարդացե՛ք, ճամփորդե՛ք:

Գնե՛ք դասական հագուստ: Դասականը միշտ մոդայիկ է:

Գումար մի ծախսե՛ք կոշիկի վրա, տղամարդիկ, միևնույնն է, ուշադրություն չեն դարձնում դրա վրա, նրանք նայում ենք Ձեր ծնկներին:

Ազատվե՛ք հին  հագուստից, դեն նետե՛ք անպիտան իրերը:

Փայփայե՛ք հասարակ իրերը և մի՛ բարդացրե՛ք Ձեր կյանքը:

Ձեր հարազատների հետ վարվե՛ք այնպես, ինչպես որ կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեն:

Սիրե՛ք անկեղծորեն և անձնվիրաբար:

Որոշե՛ք երեխա ունենալ այն ժամանակ, երբ իսկապես ուզում եք: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:

Կարեկցե՛ք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ Ձեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ