Ես Տ.Տ. Վազգեն Ա-ին պաշտում եմ, իսկ Գարեգին Բ-ին` ոչ և դա մեղք չեմ համարում


00:36 , 24 մարտ, 2013

Նախապես ասեմ, ես “սթափ” հավատացյալ եմ, այսինքն հավատում եմ, հաճախ հաճախում եմ մեր առաքալեկան եկեղեցին, բայց դրանով սահմանափակվում եմ, կոպիտ ասած չեմ “ֆետիշացնում” հավատքի կարևորությունը: Սակայն, երբ խոսքը գնում է Հոգելույս Վազգեն Առաջինի մասին, ես ցանկանում եմ գոչել, որ նրա խոսքերն այսօր էլ հնչում են երկնքից: Իսկ հակառակ ինձ տածած, այդ զգացմունքին, ես ուղղակի լռում եմ, երբ խոսքը գնում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին /սակայն հոգուս խորքում ասում եմ `չէ նա Վազգեն առաջին չէ/: Եվ ամպայման չի բացատրել, թե, ինչու եմ ես այդպես մտածում....: